00:00:00

Սամվել Կարապետյանի դերակատարության և արտակարգ դրություն հայտարարելու մասին (տեսանյութ)

19:41, 26 ապրիլ 2018

«Իմ խորին հարգանքը մեր հասարակության յուրաքանչյուր անդամի վերաբերյալ, բայց ՀՀ վարչապետի պաշտոնակատարը հայտարարություն արել է, ասել է, որ պայմանավորվածությունները վերածվել են ուլտիմատումների, այդ պատճառով էլ չեն կայացել: Ավելին ես չեմ կարող հայտարարություն անել»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Ֆինանսների նախարարի պաշտոնակատար Վարդան Արամյանը՝ պատասխանելով Irakanum.am-ի հարցին, թե ինչո՞ւ բանակցությունները չկայացան Նիկոլ Փաշինյանի ու Կարեն Կարապետյանի միջև: Ինչ վերաբերում է լուրերին, թե բանակցությունները չկայացան, քանի որ ռուսատանաբնակ հայ գործարար Սամվել Կարապետյանն է ցանկանում, որ Կարապետյանը լինի վարչապետ, նախարարի պաշտոնակատարը հավելեց, որ համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ նման դեպքերում ծնվում են տարբեր տեսակի վարկածներ: «Մենք պետք է ցանկացած տեղեկատվության շատ զգույշ վերաբերենք, դրանք շատ վտանգավոր են, քանի որ ազգաբնակչության մեջ կարող են շփոթ առաջացնել, ինչը շատ վատ է, դա նշանակում է, որ չկա կարգապահական վարկանիշ»,-նկատեց նա: Մեր հաջորդ հարցին, թե տեղյակ ե՞ք, որ Կարեն Կարապետյանը ցանկություն է հայտնել երկրում արտակարգ դրություն սահմանել, Արամյանն ասաց, որ ոչ: Դիտարկմանը, թե քննարկվել է կառավարությունում, Արամյանը դարձյալ ասաց, որ ոչ: https://www.youtube.com/watch?v=ghTYunKIPMA&feature=youtu.be

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր