00:00:00

Որոշ ուժեր փորձում են հակահեղափոխություն անել. Փաշինյան

18:26, 26 ապրիլ 2018

Վարչապետի ընտրությանը մի քանի օր է մնացել եւ պետք է ուշադիր լինել, որովհետեւ այսօր որոշ ուժեր փորձում են հակահեղափոխություն անել: Այս մասին, այսօր՝ ապրիլի 26-ին, ուղիղ եթերում հայտարարել է ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր, «Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ այսօր երեկոյան ժամը 19-ի հանրահավաքում շատ կարեւոր խոսակցություն պետք է լինի: «Իմ կարծիքով առանց պետհամարանիշների կամ համարանիշները փակած ավտոմեքենաների ճռիկները դրա հետ են կապված ու պատահական չեն: Փորձում են մարդկանց շրջանում հեղափոխությունից դժգոհություն առաջացնել»,-հայտարարեց Փաշինյանը: Նրա շուրջ հավաքված քաղաքացիները կոչ արեցին չհամագործակցել ոչ մի քաղաքական ուժի հետ. «Մենակով սկսել ես, մենակով էլ ավարտի»,- նշում էին նրանք:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր