00:00:00

Ջեֆ Բեզոսը կրկին դարձել է աշխարհի ամենահարուստ մարդը

21:33, 17 փետրվար 2021 Հասարակություն

Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը կրկին գլխավորել է աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակը՝ առաջ անցնելով SpaceX-ի եւ Tesla-ի հիմնադիր Իլոն Մասկից, որը զբաղեցնում էր առաջին հորիզոնականը անցած ամիս: Այս մասին վկայում են Bloomberg Billionaires Index-ի տվյալները: Գործակալության վերջին տվյալներով՝ Բեզոսի կարողությունը կազմում է 191 մլրդ դոլար, իսկ Մասկի կարողությունը՝ 190 մլրդ դոլար: Այդպիսով, Բեզոսը վերադարձրել է իր առաջին տեղը, որը զբաղեցնում էր 2017 թվականից, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Երրորդ տեղում է Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը, ում կարողությունը կազմում է 137 մլրդ դոլար: Չորրորդ տեղում է Louis Vuitton Moët Hennessy-ի նախագահ Բեռնար Առնոն (116 մլրդ): Հնգյակն ամփոփում է Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը 104 մլրդ դոլար կարողությամբ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր