00:00:00

Փետրվարի 15-ին Սուրբ Աստվածածին եկեղեցում տեղի կունենա խաչերի օրհնության եւ զորակոչիկներին հանձնման արարողություն

20:43, 13 փետրվար 2021 Հասարակություն

«Թովմասյան» հիմնադրամը, ՀՀ ԶՈՒ հոգեւոր առաջնորդության առաջարկով, հանձն է առել հովանավորել այս տարի զորակոչվող զինծառայողներին «Աշոտ Երկաթ» խաչերի հանձնումը։ Այս մասին հայտնում է «Թովմասյան» բարեգործական հիմնադրամը։ «Փետրվարի 15-ին` ժամը 12:00-ին, Քանաքեռի Սուրբ Աստվածածին առաջնորդանիստ եկեղեցում տեղի կունենա խաչերի օրհնության եւ զորակոչիկներին հանձնման հանդիսավոր արարողություն: Այս ավանդույթը նոր չէ։ Այն սկիզբ է առել  Արցախյան գոյամարտի տարիներին, երբ հայ մարտիկները խաչեր էին կրում համազգեստի եւ զրահատեխնիկայի վրա։ Կրծքանշանը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում պահպանվող եւ 2012թ. Վեհափառ Հայրապետի կողմից «Հայոց բանակի պահապան Խաչ» հռչակված պատմական սրբություն, Աշոտ Երկաթ թագավորի Խաչի մանրակերտն է։ Աստված պահապան մեր հերոսներին»,- հայտնում է  «Թովմասյան» բարեգործական հիմնադրամը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր