00:00:00

Գերի ՀՀԿ-ականները նյարդայնացել են. «Գիշերանոցդ բերե՞լ ես, այսօր այստեղ ենք մնալու». «Ժողովուրդ»

14:05, 26 ապրիլ 2018 Մամուլ

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀԿ-ականները երեկ վաղ առավոտից մինչև ուշ գիշեր, խորհրդարանում են եղել: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ նրանց հրահանգված է եղել մնալ խորհրդարանում, քանի որ իրադարձություններն արագ են զարգանում:
Խմբակցության նիստ անելուց հետո մեծամասնությունը գնում-գալիս էր ԱԺ շենքով: Նրանք նաև միմյանց հետ կատակում էին՝ ասելով. «Գիշերանոցդ բերե՞լ ես, այսօր այստեղ ենք մնալու», «բա ուտելիք այստեղ ո՞նց ենք սարքելու»: Բանն այն է, որ նրանք էլ չգիտեն, թե ինչ է սպասվում, քանի որ ՀՀԿ նախագահի առաջին տեղակալ, վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը պարզապես անհետացել էր ու նրա հետ հնարավոր չէր քննարկել, հասկանալ՝ ինչ անեն: Կարապետյանի՝ սեփական կուսակիցների նկատմամբ արհամարհանքն ու անհետացումը պարզապես նյարդայնացրել էր առանց այն էլ իշխանությունը կորցնելու վտանգի պատճառով անհանգիստ ՀՀԿ-ականներին: Միաժամանակ ՀՀԿ-ականները այս օրերին մայրաքաղաքում ցույցերի հետևանքով փողոցները փակ լինելու պատճառով չէին կարող լքել տարածքը, քանի որ ցանկացած պահի միգուցե վերադառնային՝ որոշումներ կայացնելու կամ պարզապես քննարկումները շարունակելու համար»:   Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր