00:00:00

«Իմ ժողովրդի ցավը տանեմ». Գագիկ Ծառուկյանը պատրաստ է աջակցել Նիկոլ Փաշինյանի՝ վարչապետ դառնալուն. «Հրապարակ»

13:19, 26 ապրիլ 2018 Մամուլ

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ ԲՀԿ-ականները միացել էին քայլերթին և իրարամերժ հարցազրույցներ էին տալիս։ Վարդան Բոստանջյանն ասում էր՝ սխալվել եմ Սերժ Սարգսյանին կողմ քվեարկելով, Նաիրա Զոհրաբյանը՝ ես և իմ ընկերները դեմ ենք քվեարկել, ժողովրդի հետ ենք և Նիկոլ Փաշինյանի դեմ ոչինչ չունենք։ Ապա լուր տարածվեց, որ Սամվել Կարապետյանն է հանդիպել Գագիկ Ծառուկյանին՝ առաջարկելով վարչապետի պաշտոնը՝ իրենց միանալու դիմաց։ Հետո Վահե Էնֆիաջյանն ասաց, որ իրենք, ճիշտ է, ժողովրդի կողմն են, բայց չեն քվեարկելու Փաշինյանի օգտին։ Բայց հարցազրույցից հետո Ծառուկյանը բարկացել է նրա վրա՝ չմտածված բաներ ասելու համար։ Մենք գրել էինք, որ մի անգամ արդեն՝ Սերժ Սարգսյանի հրաժարականի հաջորդ օրը, Փաշինյանը հանդիպել է Ծառուկյանի հետ՝ «Երևան» հյուրանոցում։ Բայց քանի որ հաջորդ օրը սպասվում էր Նիկոլի ու Կարեն Կարապետյանի հանդիպումը, որոշել են մի անգամ էլ հանդիպել դրանից հետո՝ արդեն պայմանավորվելու համար։ Դա նախատեսված էր երեկ՝ հանրահավաքից հետո։ Ծառուկյանը, մեր տեղեկություններով, իր թիմին ասել է՝ «պատրաստ եմ աջակցել Նիկոլի վարչապետ դառնալուն, իմ ժողովրդի ցավը տանեմ, եթե նման որոշում է կայացրել, մենք պարտավոր ենք դա կատարել»»։  Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր