00:00:00

Օլիգարխիայի սիրտը թող է ընկել. բիզնեսները վտանգի տակ են․ «Հրապարակ»

13:09, 26 ապրիլ 2018 Մամուլ

«Հրապարակ» թերթը գրում է. «Հայկական օլիգարխիայի սիրտը դող է ընկել, չգիտեն ինչ անել՝ մնալ, գնալ, ում կողմն անցնել, երկրում անկայուն վիճակ է, իրենց բիզնեսները վտանգի տակ են: Մեր տեղեկություններով, սոցցանցերում սկսված ակցիան՝ չօգտվել օլիգարխների խանութներից, հիվանդանոցներից եւ այլն, արդեն օգուտ է տվել: Հայտնի օլիգարխներից մեկի սուպերմարկետի աշխատողները բողոքում էին, որ այս օրերին առեւտուրը քիչ է: Իսկ հիվանդանոցի անձնակազմը, որ ուշի ուշով հետեւում է ակցիաներին, աշխատանքից հետո՝ մասնակցում, տրտնջում էր, թե այդ ամենը գաղտնի են անում: Ավելին՝ նրանց պնդմամբ, բուժքույրերից մեկին օրերս աշխատանքից հեռացրել են, քանի որ Սերժ Սարգսյանի հրաժարականի լուրն առնելուն պես նա եկել, կոլեգաներին շնորհավորել է, չի թաքցրել իր ուրախությունը: Հիվանդանոցում մտերմաբար զգուշացնում են միմյանց, որ հեռախոսներից զգույշ օգտվեն, ակցիաներին զգույշ հետեւեն, որ հանկարծ ղեկավարության ականջը չընկնի»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր