00:00:00

Արարատ քաղաքային համայնքի ֆեյսբուքյան էջում հրավիրում են աշխատանքի ՌԴ-ում

23:24, 11 փետրվար 2021

Արարատ քաղաքային համայնքի  ֆեյսբուքյան պաշտոնական էջում այսօր արտառոց հայտարարություն էր հայտնվել: Քաղաքապետարանի էջում աշխատանքի էին հրավիրում ՌԴ Նիժնի Նովգորոդ քաղաք եւ ցանկացողները պետք է դիմեին քաղաքապետարանի առաջին հարկ` ոմն Արմանին: Հայտարարությունը 10 ժամից ավելի մնացել է քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջում եւ ջնջվել է քիչ առաջ: Այս հայտարարությանը անդրադարձել է «Իմ քայլը» խմբակցությունից դուրս եկած պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը եւ իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Ի՞նչ է մտածում Արարատի քաղաքապետը նման հայտարարություն տարածելով ... Տեղեկացնեմ , որ շատ մեծ ծավալի շինարարական աշխատանքներ կան նաև Արցախում և կարող են գնալ Արցախում աշխատելու ։ Եթե կհետաքրքրի կարող եմ կոնտակտներ փոխանցել ։ Լրիվ են կորցրել անվտանգության զգացումը էս մարդիկ (((»,- գրել է պատգամավորը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր