00:00:00

Մեղմացվել են դպրոցներում և մանկապարտեզներում կիրառվող որոշ սահմանափակումներ. ԿԳՄՍ

23:46, 11 փետրվար 2021

ՀՀ առողջապահության նախարարի 2020 թվականի օգոստոսի 4-ի թիվ 17-Ն և 2020 թվականի սեպտեմբերի 18-ի թիվ 24-Ն հրամաններում կատարվել են փոփոխություններ և լրացումներ, որոնց արդյունքում մեղմացվել են դպրոցներում և մանկապարտեզներում կիրառվող որոշ սահմանափակումներ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը: «ՀՀ առողջապահության նախարարի 2020 թվականի օգոստոսի 4-ի թիվ 17-Ն և 2020 թվականի սեպտեմբերի 18-ի թիվ 24-Ն հրամաններում կատարվել են փոփոխություններ և լրացումներ, որոնց արդյունքում մեղմացվել են դպրոցներում և մանկապարտեզներում կիրառվող որոշ սահմանափակումներ. -Դասարաններում սովորողների թիվը 20-ից ավելի թույլատրվում է ԿԳՄՍ նախարարության համաձայնությամբ՝ ապահովելով հակահամաճարակային սանիտարական կանոնների պահանջները։ -Դասասենյակներում մինչ այժմ գործող 1,5 մետրի փոխարեն սահմանվել է 1 մետր հեռավորությունը։ -Դպրոցական սննդի կետերի գործունեությունը նույնպես կվերսկսվի՝ սննդի կազմակերպման վայրում թույլատրելով միայն սննդի պատրաստում և վաճառք՝ բացառելով սովորողների մուտքը սննդի կազմակերպման վայր։ -Սննդի կազմակերպման տարածք սովորողների մուտքի արգելքը չի տարածվի մասնագիտացված և հատուկ հանրակրթական ուսումնական հաստատությունների վրա, որտեղ սննդի կետերում պարտադիր է ապահովել առողջապահության նախարարի 2020 թվականի օգոստոսի 4-ի թիվ 17-Ն հրամանի 6-րդ հավելվածի պահանջները: Նախադպրոցական հաստատություններում որոշ խմբերի համար թույլատրվել է ընդունելությունը. - այն հերթագրված երեխաների համար, որոնց տնային խնամքը գործնականում հնարավոր չէ ապահովել` ծնողների կամ խնամակալների աշխատանքը հեռավար տարբերակով կազմակերպելու անհնարինությամբ պայմանավորված, - առաջին կամ երկրորդ կարգի հաշմանդամություն, երեք և ավելի երեխա ունեցող կամ զինծառայող ծնողի (ծնողների) երեխաների համար, - կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար, - սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների համար, Նախադպրոցական ուսումնական հաստատությունների խմբերում երեխաների թիվը սահմանվել է 20՝ 18-ի փոխարեն։ Հեռավորության պահանջը 1,5 մետրի փոխարեն սահմանվել է 1 մետր Մանրամասները՝  այստեղ https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=149827»։ Մեղմացվել են դպրոցներում և մանկապարտեզներում կիրառվող որոշ սահմանափակումներ. ԿԳՄՍ Այն հերթագրված երեխաների համար, որոնց տնային խնամքը գործնականում հնարավոր չէ ապահովել` ծնողների կամ խնամակալների աշխատանքը հեռավար տարբերակով… ՀՀ առողջապահության նախարարի 2020 թվականի օգոստոսի 4-ի թիվ 17-Ն և 2020 թվականի սեպտեմբերի 18-ի թիվ 24-Ն հրամաններում կատարվել են փոփոխություններ և լրացումներ, որոնց արդյունքում մեղմացվել են դպրոցներում և մանկապարտեզներում կիրառվող որոշ սահմանափակումներ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը: «ՀՀ առողջապահության նախարարի 2020 թվականի օգոստոսի 4-ի թիվ 17-Ն և 2020 թվականի սեպտեմբերի 18-ի թիվ 24-Ն հրամաններում կատարվել են փոփոխություններ և լրացումներ, որոնց արդյունքում մեղմացվել են դպրոցներում և մանկապարտեզներում կիրառվող որոշ սահմանափակումներ. -Դասարաններում սովորողների թիվը 20-ից ավելի թույլատրվում է ԿԳՄՍ նախարարության համաձայնությամբ՝ ապահովելով հակահամաճարակային սանիտարական կանոնների պահանջները։ -Դասասենյակներում մինչ այժմ գործող 1,5 մետրի փոխարեն սահմանվել է 1 մետր հեռավորությունը։ -Դպրոցական սննդի կետերի գործունեությունը նույնպես կվերսկսվի՝ սննդի կազմակերպման վայրում թույլատրելով միայն սննդի պատրաստում և վաճառք՝ բացառելով սովորողների մուտքը սննդի կազմակերպման վայր։ -Սննդի կազմակերպման տարածք սովորողների մուտքի արգելքը չի տարածվի մասնագիտացված և հատուկ հանրակրթական ուսումնական հաստատությունների վրա, որտեղ սննդի կետերում պարտադիր է ապահովել առողջապահության նախարարի 2020 թվականի օգոստոսի 4-ի թիվ 17-Ն հրամանի 6-րդ հավելվածի պահանջները: Նախադպրոցական հաստատություններում որոշ խմբերի համար թույլատրվել է ընդունելությունը. - այն հերթագրված երեխաների համար, որոնց տնային խնամքը գործնականում հնարավոր չէ ապահովել` ծնողների կամ խնամակալների աշխատանքը հեռավար տարբերակով կազմակերպելու անհնարինությամբ պայմանավորված, - առաջին կամ երկրորդ կարգի հաշմանդամություն, երեք և ավելի երեխա ունեցող կամ զինծառայող ծնողի (ծնողների) երեխաների համար, - կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար, - սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների համար, Նախադպրոցական ուսումնական հաստատությունների խմբերում երեխաների թիվը սահմանվել է 20՝ 18-ի փոխարեն։ Հեռավորության պահանջը 1,5 մետրի փոխարեն սահմանվել է 1 մետր

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր