00:00:00

Թալինի բաժին բերման ենթարկվածների մեքենայում մարիխուանա է հայտնաբերվել

21:08, 11 փետրվար 2021 Իրավական

Փետրվարի 8-ին Թալինի բաժնի համայնքային ոստիկանները Թալին-Արտենի խաչմերուկի կանգառի հետնամասից բերման են ենթարկել երկու տղամարդու` առանց համարանիշերի «Օպելով» հանդերձ: Կասկածանքը` թմրանյութ ապօրինի պահելն ու օգտագործելը: Երկուսն էլ Արմավիրի մարզի Շենիկ գյուղի բնակիչ են՝ 27 և 38 տարեկան: Զննության ժամանակ 38-ամյա տղամարդը մեքենայի սրահից ներկայացրել է հինգ ու կես գրամ քաշով մարիխուանայի նմանվող մանրացված զանգված և հայտնել, որ այն թմրամիջոց է: Նշանակվել է փորձաքննություն, նախապատրաստվում են նյութեր:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր