00:00:00

Առողջապահության նախարարության մատուցմամբ կառավարության ապօրինությունների շղթան ընդհատվեց. Արժանապատիվ բուժաշխատողների միություն

20:32, 11 փետրվար 2021

Արժանապատիվ բուժաշխատողների միությունը հայտարարություն է տարածել. «Առողջապահության նախարարության մատուցմամբ կառավարության ապօրինությունների շղթան ընդհատվեց: Այսօր Ազգային ժողովում քննարկվեցին կառավարության կողմից ներկայացված «Մարդու իմունային անբավարարության վիրուսից առաջացած հիվանդության կանխարգելման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին և ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին օրենսդրական նախագծերը։ ԱԺ պատգամավորների մեծամասնությունը չտրվեց առողջապահության նախարարի առաջին տեղակալի պաշտոնը զբաղեցնող անձի մանիպուլյացիաներին, հանրությանը և Ազգային ժողովին մոլորության մեջ գցելու փորձերին։ Ձայների մեծամասնությամբ՝ դեմ-47, կողմ-46, ձեռնպահ-10, կառավարության կողմից ներկայացված նախագծերը չընդունվեցին։ Առողջապահության նախարարության մատուցմամբ կառավարության ապօրինի որոշմամբ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կետրոնի վերակազմավորման պոստ ֆակտում լեգիտիմացման փորձը տապալվեց։ Տապալվեցին նաև Օրենքում և Քրեական օրենսգրքում մի շարք այլ աղմկահարույց դրույթների ու ականների ներմուծման քողարկված փորձերը, որոնք բացահայտվեցին մի խումբ պատգամավորների կողմից։ Ստորև հղումով ներկայացված են նշված նախագծերի վերաբերյալ ԱԺ պատգամավորների քվեարկության արդյունքները»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր