00:00:00

ԱՄՆ դեսպանատունը հերքել է մուտքի վիզայի պահանջների փոփոխության մասին տեղեկությունները

22:42, 25 ապրիլ 2018

Հայաստանի Հանրապետությունում Միացյալ Նահանգների դեսպանությունը հերքել է հայկական որոշ լրատվամիջոցներում տարածվող տեղեկատվությունը ԱՄՆ մուտքի վիզայի պահանջների փոփոխության մասին: ԱՄՆ դեսպանության հաղորդագրության մեջ ասվում է. «ԱՄՆ դեսպանությանը հայտնի է դարձել, որ որոշ լրատվամիջոցներում տեղ են գտել ՀՀ քաղաքացիների համար ԱՄՆ մուտքի վիզայի պահանջների փոփոխության մասին սխալ տեղեկություններ: Վիզայի պահանջների որևէ փոփոխություն չի եղել, իսկ տեղեկատվության աղբյուրի հղում չպարունակող այս հաղորդումները չեն համապատասխանում իրականությանը: ԱՄՆ վիզաների մասին ճշգրիտ տեղեկատվություն կարող եք գտնել ԱՄՆ դեսպանության կայքում»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր