00:00:00

Սերժ Սարգսյանը ՀՀ-ում է, և այստեղ ոչ ոք ահաբեկված չէ. Փաշինյան

02:16, 26 ապրիլ 2018

Ոչ ոք ՀՀ-ում ահաբեկված չէ, եթե Սերժ Սարգսյանը մինչև հիմա ՀՀ-ում է, ինչը ճիշտ է, ապա սուտ են լուրերը, թե բիզնես կապիտալն արտագաղթում է Հայաստանից. այս մասին Հանրապետության հրապարակում հանրահավաքի ժամանակ հայտարարեց «Ելք» խմբակցության վարչապետի թեկնածու, հանրահավաքի առաջնորդ Նիկոլ Փաշինյանը: Վերջինս նշեց, որ հաղթանակն այլևս կայացած փաստ է, պետք է մի փոքր համբերություն՝ այդ հաղթանակը վերջնականորեն և անշրջելիորեն ճանաչելու համար: «Վաղը մենք ժամը 7-ին նորից հավաքվում ենք հանրահավաքի Հանրապետության հրապարակում: Վաղը առավոտից նոր թափով շարունակվում են դասադուլները, գործադուլները, ևս մի քայլ ենք անում և ավարտում ենք վերջնական հաղթանակով»,-ասաց նա՝ հորդորելով կեսօրին դադարեցնել երթևեկությունը, նորից փակել կամուրջները, փողոցները և այլն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր