00:00:00

Ես զգուշացնում եմ Կարեն Կարապետյանին ոտք չդնել կառավարական շենք այսօրվանից․ Փաշինյան

02:08, 26 ապրիլ 2018

Հանրապետության հրապարակում ելույթում «Իմ քայլը» շարժման ղեկավար, պատգամավոր Նիկոլ Փաշինյանն, ով, ի դեպ, «Ելք» խմբակցության կողմից առաջադրվելու է որպես վարչապետի թեկնածու հայտարարեց, որ այսօր պաշտոնական հանդիպումներ է ունեցել ՌԴ համապատասխան պաշտոնյաների հետ ու կարող է տեղեկացնել, որ ՌԴ-ն չի խոչընդոտում ՀՀ ներքին գործերին, ինչի մասին լուրեր են շրջանառվում: Փաշինյանն անդրադարձավ նաև լուրերին, թե իրենք հրաժարվել են բանակցություններից: «Այն ժամանակ, երբ նշանակված էին մեր բանակցությունները, մեզ զանգում էին ՀՀԿ-ական պատգամավորներ և ասւոմ՝ խնդրում ենք հաշվի առնել, որ Կարեն Կարապետյանն այդ բանակցություններում մեզ չի ներկայացնում« Դրանից հետո մենք առաջարկել ենք, որ բանակցային ֆորմատի քննարկումներին մասնակցեն Կ. Կարապետյանը, Արա Բաբլոյանը և Վահրամ Բաղդասարյանը: Ինչո՞ւ ենք արել այս առաջարկը, որովհետև մենք ուզում ենք համոզվել, որ բանակցում ենք իշխող կուսակցության և ոչ թե նրա մի փոքր հատվածի հետ»,-ասաց Փաշինյանը: Նա հայտարարեց, որ այսօր էլ իրեն են մոտեցել մի խումբ ՀՀԿ-ական պատգամավորներ ու ասել, որ պատրաստ են քննարկել վարչապետի ժողովրդի թեկնածուի հետ: «Այնպես որ մենք պատրաստ ենք բանակցությունների, և դրանք պետք է վերաբերեն իշխանության խաղաղ փոխանցմանը»,-շեշտեց «Ելք» խմբակցության ղեկավարը: Փաշինյանը տեղեկացրեց նաև, որ իրենց բոլոր գործողությունները համապատասխանում են օրենսդրությանը: «Մենք ասում ենք՝ այս հրապարակը և ժողովուրդն ունի վարչապետի թեկնածու, և ԱԺ խմբակցությունները պետք է հաշվի նստեն այս քաղաքական իրողության հետ և կոնսենսուսով առաջադրեն թեկնածուին»: Ընդդիմադիր գործիչը կոչ արեց ՀՀ բոլոր ոստիկաններին րոպե առաջ միանալ հավաքներին, ժողովրդին, վայր դնել զենքերը և հայտարարել Հայաստանում սկսված խաղաղ, ոչ բռնի հեղափոխության հաղթանակը՝ հավելելով, որ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի այսօրվա հայտարարությունը ցույց էր տալիս, որ նա չի ենթարկվում Կարեն Կարապետյանի հրամաններին: «Ես զգուշացնում եմ Կարեն Կարապետյանին ոտք չդնել կառավարական շենք այսօրվանից»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր