Կարեն Կարապետյանն ավերապահ և առանց նախապայմանների պետք է ճանաչի մեր թավշյա հեղափոխության հաղթանակը: Այս մասին քիչ առաջ Հանրապետության հրապարակում ելույթում ասաց «Իմ քայլը» շարժման ղեկավար, պատգամավոր Նիկոլ Փաշինյանն, ով, ի դեպ, «Ելք» խմբակցության կողմից առաջադրվելու է որպես վարչապետի թեկնածու:
«Այսօր կառավարությունում չկա ոչ մի գործող պաշտոնյա, Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո բոլոր պաշտոնյաները հրաժարական տված են, և այս պահից ՀՀ-ում չկա ոչ մի կառավարություն: Կարեն Կարապետյանն իրեն հռչակել է վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար»,-ասաց Փաշինյանն ու հավելեց, որ ըստ օրենսդրության՝ չի կարող լինել վարչապետի ԺԿ: «Նա առաջին փոխվարչապետի ԺԿ է, և նա չհամրձակվի հանկարծ իրեն վերապահել վարչապետի լիազորություններ, դա կարող է համարվել նույնիսկ քրեական հանցագործություն:
Այսօր նա իրեն համարելով վարչապետի ԺԿ՝ հրավիրել է ուժայիններին և պնդել, թե պետք է արտակարգ դրություն մտցնել, բայց ես զարմանում եմ այդ մարդու տրամաբանության վրա, ուրեմն Սերժ Սարգսյանը վերջին 25 տարիներին ՀՀ-ում եղել է ներքին գործերի, Ազգային անվտանգության ու պաշտպանության նախարար, Կարեն Կարապետյան, ուրեմն ամսի 23-ին նա չէ՞ր ֆայմում, որ կարող էր արտակարգ դրություն մտնել, դու եկել ես, սատանաի մայլում քյանդրբազ ես խաղո՞ւմ: Դու չես կարող արտակարգ դրություն հայտարարել, թե ուզում ես, բախտ փորձիր, բայց մենք տեղում կչեզոքացնենք այդ փաստաթուղթը»,-նշեց նա: