«Երկու օր առաջ երբ մենք գտնվում էինք ՁԱՊՎ-ում, մեզ այցելեց վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Կարապետյանը: Մենք պայմանավորվեցինք, որ երկու ժամվա ընթացքում Սերժ Սարգսյանը պետք է հրաժարական ներկայացնի, ինչը եղավ, մենք պայմանավորվեցինք, որ ապրիլի 24-ը, ապրիլի 24 պետք է լինի, ինչը եղավ: Մենք պայմանավորվեցինք, որ ապրիլի 25-ին մեկնարկելու են բանակցություններ, սակայն դրանից ժամեր առաջ մենք ներկայացրեցինք մեր բանակցողներին, առաջարկեցինք, որ երեք հոգի էլ իրենց կողմից ներկայանան, Կ. Կարապետյանը հրաժարվեց բանակցություններից: Կարապետյանը ուզում էր այդ բանակցություններից գալ մենակ: Նա ուզում էր ցույց տալ, որ միակ մարդն է, ում հետ կարող ենք խոսել: Սա իրականությանը չի համապատասխանում»,- հանրապետության հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ հայտարարեց ԱԺ պատգամավոր Արարատ Միրզոյանը: Նա ասաց, թե Կարեն Կարապետյանը ցանկանում է լինել ՀՀ վարչապետ, սակայն ժողովուրդն ունի վարչապետի իր թեկնածուն:
Միրզոյանը հայտնեց, թե իրականում Կարապետյանը ունի ՀՀԿ-ի մի փոքր հատվածի վստահությունը: Նա խորհուրդ տվեց Կարապետյանին եւ ՀՀԿ-ին հաշվի նստել ժողովրդի կարծիքի հետ, քանի որ : Նա տեղեկացրեց, որ խորհրդարանական մյուս խմբակցությունները միացել են այս շարժմանը եւ իրենց աջակցություն են ցուցաբերում ժողովրդի վարչապետի թեկնածուին: «Մեզ աջակցություն են հայտնել նաեւ մի շարք նախարարներ, այո հենց այս կառավարությունից, զանազան վարչության, բաժնի պետեր: Սա մեր հայրենիքն է, որը շարունակելու ենք ծաղկեցնել նոր խաղի կանոններով»,- եզրափակեց Արարատ Միրզոյանը: