00:00:00

Արմեն Սարգսյանը քննարկումներ է ունեցել

01:20, 26 ապրիլ 2018

Ընդառաջելով իրեն ուղղված առաջարկին՝ ապրիլի 25-ի ողջ օրվա ընթացքում Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը խորհրդակցությունների շարք է անցկացրել խորհրդարանական եւ արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչների, ինչպես նաեւ հասարակական-քաղաքական գործիչների հետ, քննարկելու համար երկրում ստեղծված իրավիճակը եւ դրանից դուրս գալու ուղիները: Քննարկումների ընթացքում բոլոր մասնակիցները համակարծիք են եղել, որ բարձրացված հարցերը պետք է լուծվեն Սահմանադրության շրջանակներում, ներառելով բոլոր սահմանադրական գործընթացները, ընդհուպ մինչեւ արտահերթ խորհրդարանական ընտրությունները, անհրաժեշտության դեպքում մինչ այդ փոփոխություններ կատարելով Ընտրական օրենսգրքում եւ սահմանադրության հետ կապված օրենքներում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր