00:00:00

«Գրանդ Հոլդինգը» միացել է համաժողովրդական շարժմանը

00:43, 26 ապրիլ 2018

Այս համաժողովրդական շարժումը կայացավ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։ Այս մասին Հանրապետության հրապարակում ընթացող հանրահավաքում հայտարարեց  ԱԺ պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ Սասուն Միքայելյանը։ «Ահա այն իրողությունը, որի հետ հրապարակում հավաքվածներս, ոստիկանության աշխատողները, բոլոր բնագավառների աշխատողները պիտի հաշվի նստեն։ Այս իրողությունը կայացավ, եւ կայացավ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ»,- ասաց  Միքայելյանը։ Նրա խոսքով, համախմբվածությունը պիտի հանգրվանի հասցնի օրորոցային խաղաղությամբ։ «Ոչ մի ոստիկան, որեւէ ծառայության աշխատակից իրավունք չունի բռնանալ ժողովրդի ազատության վրա»,- նշեց Միքայելյանը։ Նա հայտարարեց, թե տեղեկություններ ունի, որ ձերբակալվել են խաղաղապահ գումարտակի մի քանի անձինք, որոնք միացել էին շարժմանը։ «Այդ խաղաղապահները խաղաղության առաքելություն են իրականացրել իրենց երկրում։ Բաց թողեք նրանց»,- կոչ արեց  ՔՊ վարչության նախագահը։ Նա ասաց, որ վաղը ավելի շատ պետք է լինեն, որպեսզի վերջնական ամրագրեն ժողովրդի հաղթանակը: Նշենք, որ Սասուն Միքայելյանի ելույթից հետո հայտարարությամբ հանդես եկավ Արմեն Գրիգորյանը: Նա հայտնեց, որ  «Գրանդ Հոլդինգի»  ղեկավարները՝ Վարդանյան եղբայրների գլխավորությամբ միացել են իրենց շարժմանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր