00:00:00

Վարչապետի ժողովրդի թեկնածուն լինելու է Նիկոլ Փաշինյանը

00:28, 26 ապրիլ 2018

«Այն ինչ մենք արեցինք բոլորով վերջին օրերին համաշխարհային նշանակության պատմություն է: Սկզբում  մենք մերժեցինք հուսահատությունն ու գաղջ մթնոլորտը, հետո մենք մերժեցինք բռնությունը, որպես քաղաքական գործիք, հետո մենք մերժեցինք Սերժին, այսօր մենք վերջնականապես մերժեցինք սուտն ու կեղծիքը եւ թույլ չտվեցինք առիթից օգտվողներին մեզանից գողանալ հաղթանակը»։ Այս մասին, այսօր Հանրապետության հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ հայտարարեց Քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ Ռուբեն Ռուբինյանը: Նա հայտարարեց, որ այսօրվանից ՀՀԿ-ն իշխանություն չունի Հայաստանում եւ այն պատկանում է ժողովրդին: Նա ասաց, որ եկել է ժամանակը, որ միասին կայացնեն ամենառաջին եւ կարեւոր  որոշումը: Ըստ Ռուբիյանի դա այն է, թե ով պետք է ընտրվի վարչապետ, կազմի կառավարություն, կատարի փոփոխություններ եւ կազմակերպի արտահերթ ընտրություններ: Ռուբինյանի այս խոսքից հետո հրապարակում հավաքված քաղաքացիները  վանկարկեցին Նիկոլ: Նա ի պատասխան ասաց, որ հենց այդպես էլ լինելու է: Նա հայտարարեց, որ ԱԺ-ում մի քանի օրից ընտրվելու է վարչապետ եւ ժողովրդի թեկնածուն լինելու է Նիկոլ Փաշինյանը: «Պաշտոնապես հայտարարում եմ, որ մոտ օրերս ընտրելու է վարչապետ եւ ժողովրդի թեկնածուն լինելու է Նիկոլ Փաշինյանը»,- ասաց Ռուբինյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր