00:00:00

Գեներալ Մանվելի սանիկը եւս միացավ շարժմանը. ՀՅԴ-ն ճաքեր է տալիս

21:10, 25 ապրիլ 2018

ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Կարապետյանը նույնպես միացավ ժողովրդին, իր ընտրողներին տրված խոստմանը համաձայն: «Սիրելի հայրենակիցներ...Իմ ընտրողներին տրված խոստմանը համաձայն: Ես միանում եմ իմ ժողովրդին: Սա իմ որոշումն է: Հորդորում եմ ցուցաբերել առավելագույն զսպվածություն, չտրվել սադրանքներին: Թող հաղթի ժողովրդի կամքը»,- գրված է պատգամավորի ֆեյսբուքյան էջում: Հիշեցնենք, որ այսօր շարժմանը միացել էր նաեւ Դաշնակցական պատգամավոր Սուրեն Մանուկյանը: Նշենք, որ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Կարապետյանը ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի սանիկն է: Երեկ Մանվել Գրիգորյանը եւ նրա որդին հասցրել էին ուրանալ ՀՀԿ-ին եւ Սերժ Սարգսյանին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր