00:00:00

Գոռ Վարդանյանը ազատվե՞լ է Մարգարյանի խորհրդականի պաշտոնից

19:53, 25 ապրիլ 2018

Երեւանի քաղաքապետարանից ոչ հերքում, ոչ հաստատում են տեղեկություններն այն մասին, որ Տարոն Մարգարյանը աշխատանքից ազատել է իր խորհրդականներից Գոռ Վարդանյանին: Նշենք, որ Irakanum.am-ի ունեցած տեղեկություններով այն բանից հետո, երբ Գոռ Վարդանյանը Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո դուրս էր եկել փողոց եւ շնորհավորել էր քաղաքացիներին, այդ ընթացքում նաեւ ֆեյսբուքյան իր էջից հեռացրել Սերժ Սարգսյանին ուղղված շնորհավորական ուղերձը, հրավիրվել է Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի մոտ եւ աշխատանքից ազատվել: Մեզ հետ զրույցում Երեւանի քաղաքապետարանի լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գեւորգյանից նախ ճշտեցինք, թե Գոռ Վարդանյանի շնորհավորանքը արդյո՞ք արտահայտում էր քաղաքապետարանի եւ Տարոն Մարգարյանի տեսակետը: Ի պատասխան Գեւորգյանը հայտնեց, որ բոլոր հարցերի պատասխանը ստանալու համար պետք է դիմել Գոռ Վարդանյանին, քանի որ Վարդանյանը անհատ է, եւ նրանից ստացեք տեղեկություն: Հարցին, թե Գոռ Վարդանյանը շարունակում է մնալ Տարոն Մարգարյանի խորհրդական, Գեւորգյանը նշեց, թե չի կարող ասել: «Չեմ կարող ասել, չգիտեմ, երեւի: Ոչ աշխատանքային օր է եղել, չգիտեմ»,- ասաց նա:Հաջորդ հարցին, թե այսօր Վարդանյանը ներկայացել է աշխատանքի, Գեւորգյանը նշեց, թե դարձյալ չգիտի, քանի որ Վարդանյանի անձական կյանքով չի հետաքրքվել, եւ չի հետաքրքրվում: Նշենք, որ Գոռ Վարդանյանի հեռախոսը անջատված էր, եւ նրանից պարզաբանում ստանալ չհաջողվեց: Ներկայացնում ենք նաեւ տեսանյութ, թե ինչպես էր Գոռ Վարդանյանը քաղաքացիներին շնորհավորում Սերժ Սարգսյանի հրաժարականի կապակցությամբ: https://www.youtube.com/watch?v=GSqs0vI77GE

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր