00:00:00

Ծառուկյանի փեսան փոշմանել եւ մերժում է ՀՀԿ-ին

19:22, 25 ապրիլ 2018

Միգուցե ես փոշմանել եմ, այո: Այս մասին, այսօր  ԱԺ պատգամավոր, «Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի գլխավորած երթի ժամանակ «Ազատության» հետ զրույցում նշեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, Գագիկ Ծառուկյանի փեսա, ՈՒկրաինայում ՀՀ դեսպան Անդրանիկ Մանուկյանի որդի Դավիթ Մանուկյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչպես է պատահել, որ մեկ շաբաթ առաջ ԱԺ-ում կողմ է քվեարկել Սերժ Սարգսյանի թեկնածությանը վարչապետի պաշտոնում, իսկ հիմա մասնակցում է Սերժ Սարգսյանի եւ ՀՀԿ-ի դեմ ուղղված երթին: «Եկեք այս օրը չփչացնենք, ես լրատվամիջոցների համար լրիվ բաց եմ: Հիմա չեմ կարող պատասխանել»,-ասաց նա: Հարցին, թե չի՞ փոշմանել իր արարծի համար, նա արձագանքեց. «Եթե ժողովրդի մեծամասնության կամքը դա էր, որ Սերժ Սարգսյանը հրաժարական տար, ուրեմն էդպես ճիշտ էր: Միգուցե ես փոշմանել եմ, այո»:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր