00:00:00

Մանվել Գրիգորյանը ցավակցում է

19:03, 25 ապրիլ 2018

Եռասերունդ Երկրապահ կամավորականների միության, Հանրապետության բոլոր երկրապահների, 5-րդ բրիգադի մարտիկների, պատանի, երիտասարդ երկրապահների եւ իմ անունից խոր վշտակցություն եմ հայտնում ապրիլի 23-ին մի խումբ սադրիչների նախաձեռնած պետականամերժ, հանցագործ արարքներին զոհ դարձած երկրապահ, զինվոր ազատամարտիկ Նվեր Հովհաննիսյանի անժամանակ մահվան կապակցությամբ: Նվեր Հովհաննիսյանը բացառիկ հայրենասեր անձնավորություն էր, որ ամբողջ կյանքը նվիրեց հայրենիքի ազատագրության համար պայքարին եւ զոհվեց ծառայողական պարտականություններն իրականացնելիս, երբ փորձում էր սաստել արբած խուժանին եւ պաշտպանում էր պետական գույքը: Չափազանցություն չի լինի, եթե նշենք, որ Նվերը նահատակվեց հանուն հայրենիքի: Թերեւս արժե Նվերի որոշակի կենսագրական տվյալներ հիշատակել: Նա 1993-1994թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում: Ծառայության ժամանակ Նվեր Հովհաննիսյանը մասնակցել է Հորադիզի ինքնապաշտպանական մարտերին: 1994թ. հունվարի 26-ին վիրավորվել է Հորադիզ գյուղում՝ զրկվել աջ ոտքից եւ ձեռքից ու զորացրվել, առաջին կարգի հաշմանդամ էր: Հաշմանդամ վիճակում էլ նա 2016-ին առաջին օրից մինչեւ վերջին օրը մասնակցեց ապրիլյան պատերազմին: 1999-2005թթ. երկու անգամ ընտրվել է Էջմիածնի քաղաքային ավագանու անդամ: 2008թ.-ից աշխատում էր Էջմիածնի քաղաքապետարանում որպես քաղաքապետի օգնական, Մշակույթի պալատի տնօրեն: Նա համակարգում էր քաղաքապետին կից ուսանողական խորհրդի աշխատանքները: 2009թ. ՀՀ ԵԿՄ Էջմիածնի տ/բ-ի փոխնախագահն էր: Պարգեւատրվել է «Մարտական գործողությունների մասնակից», «Մարտական ծառայության» մեդալներով, ԵԿՄ հուշամեդալով, ՀՀ ՊՆ «Ծովակալ Իսակով» եւ «ՀՀ զինված ուժեր 20 տարի» հոբելյանական մեդալներով: Ուներ երկու դուստր, երկուսն էլ ուսանող են: Նվեր Հովհաննիսյանի թանկագին հարազատներ, բարեկամներ, ընկերներ, մտերիմներ, ընդունեք երկրապահական եռասերունդ ընտանիքի ցավակցությունները, վստահ եղեք, որ նա հավերժ կապրի սերունդների հիշողություններում, նա, իր ապրած կյանքը օրինակ պետք է դառնան պատանի, երիտասարդ երկրապահների համար, հենց նման քաջերի օրինակով ենք մենք կազմակերպում հայրենասիրական դասընթացները: Հավերժ փառք քեզ եւ ննջիր խաղաղությամբ, թանկագին իմ մարտական ընկեր: ԵԿՄ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ, ԱՐՑԱԽԻ ՀԵՐՈՍ, ԶՈՐԱՎԱՐ                               ՄԱՆՎԵԼ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր