00:00:00

Շարմազանովը չի մեկնաբանում

18:08, 25 ապրիլ 2018

«Բանակցությունների հետ կապված հարցերին վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը հայտարարություններ արել է, խոսել է: Ես ավելացնելու բան չունեմ: Բոլոր գնահատականները Կարապետյանի հայտարարության մեջ և հարցազրույցներում կան», - այսօր Ազգային ժողովում ՀՀԿ խմբակցության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Հիշեցնենք, որ ՀՀԿ խմբակցությունը նիստ էր արել այսօր, իսկ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն էլ հայտարարել էր, որ այսօր երեկոյան ամենայն հավանականությամբ գործադիր մարմինը կներկայացնի իր դիրքորոշումը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր