00:00:00

Բանակցությունների միշտ պատրաստ ենք. ՀՀԿ

17:56, 25 ապրիլ 2018

««Հանրապետականը» միասնական է և իր կարծիքը կարտահայտի»,-այսօր Ազգային ժողովում ՀՀԿ խմբակցության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը: Երկրում ստեղծված իրավիճակի մասին, նրա պնդմամբ, արդեն այսօր երեկոյան կամ վաղը ՀՀԿ-ն հանդես կգա իր դիրքորոշման մասին հայտարարությամբ: «Մենք ԱԺ-ում մեծամասնություն ենք և որոշում կկայացնենք մեր թեկնածուի շուրջ»,- հավելեց նա: Հարցին, թե հնարավոր է, որ վաղն էլ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը հայտարարի, որ Փաշինյանը ճիշտ էր, իսկ ինքը ՝սխալ, Բաղդասարյանը նշեց. «Կարեն Կարապետյանն այսօր վարչապետի պաշտոնակատարն է, և նա կատարում է իր պարտականությունները»: «Բանակցությունների միշտ պատարստ ենք», - ընդգծեց նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր