00:00:00

Կարեն Կարապետյանի և Տարոն Մարգարյանի ստոր քայլը

17:26, 25 ապրիլ 2018

Irakanum.am-ին քիչ առաջ հայտնի դարձավ, որ Երևանի քաղաքապետարանն ու «Գազպրոմ Արմենիա» ընկերությունն իրենց աշխատակիցներին հրահանգել են սկսել վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Կարապետյանի PR-ն անել:  Այս պահից սկսած նրանք իրենց սոցիալական ցանցերում պիտի գրառումներ անեն՝ ի օգուտ Կարեն Կարապետյանի, իսկ բոլոր այն աշխատակիցներին, ովքեր կհամարձակվեն պաշտպանել Նիկոլ Փաշինյանին, աշխատանքից կհեռացնեն: Սա արվում է հենց Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ու Կարեն Կարապետյանի հրահանգով: Հիշեցնենք, որ այսօր առավոտյան կայանալիք Կարապետյան-Փաշինյան բանակցությունները չեղարկվեցին, կողմերը համաձայնության չեն գալիս օրակարգի շուրջ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր