00:00:00

Միքայել Մելքումյանը ստիպված է լինելու հրաժարվել Տնտեսագիտական համալսարանի իր պաշտոնից. «Ժամանակ»

13:37, 01 մարտ 2018 Մամուլ

«Ժամանակ» թերթը գրում է․ «ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը Տնտեսագիտական համալսարանում ամբիոնի վարիչ է և չի ուզում հրաժարվել այդ պաշտոնից, թեև ստիպված է լի­նելու: Բարձրագույն և հետբուհական կրթության մասին նոր օրեն­քով ամբիոնի վարիչը հռչակվում է վարչական աշխատող, իսկ օրեն­քը պատգամավորին արգելելու է զբաղվել վարչական աշխատան­քով: Մինչև այժմ այն համարվում էր գիտամանկավարժական, որի վրա արգելք չկար: Եվ ահա Մելքումյանն ու «Ծառուկյան» դաշին­քի որոշ պատգամավորներ ԱԺ- կառավարություն հարցուպատասխանի ժամանակ գրոհել են գիտության և կրթության նախա­րար Լևոն Մկրտչյանին՝ նրան մե­ղադրելով ոչ հավասարակշռված օրենքի նախագիծ ներկայացնե­լու համար: Մկրտչյանն էլ պատ­գամավոր Մարինա Մարգարյանի հարց-մեղադրանքներին ի պա­տասխան՝ հասկացրեց, որ տե­ղյակ է փորացավից՝ ասելով. «Մեր նպատակն է, որ մարդը մի տեղ մի պաշտոն, երեք տեղ էլ այլ պաշ­տոններ չզբաղեցնի, որ մարդը կարողանա կատարել իր հիմնա­կան պարտականությունները՝ գի­տական և վարչական: Ես 0,25 դրույքով, 0,5 դրույքով ամբիոնի վարիչ չեմ հասկանում»,-գրում է թերթը: Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր