00:00:00

Սերժ Սարգսյանը հեռացել է, բայց պետք է իշխանությունից զրկվեն նաև հանրապետականները. Փաշինյան (տեսանյութ)

15:14, 25 ապրիլ 2018

ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար, վերջին օրերին Հայաստանում Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարի առաջնորդ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադարձել է վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի երեկվա հայտարարությանը` արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին։ «Հիմա արդեն ակնհայտ է, որ ՀՀԿ–ն և Կարեն Կարապետյանը մտածում են, որ ՀՀ քաղաքացին և ժողովուրդն իրեն բավարարված է զգում Սերժ Սարգսյանի հրաժարականով և ժամանակն է մտածել ՀՀԿ–ի վերարտադրության մասին։ Կարծում եմ, այս իրավիճակում պետք է հստակ մեր դիրքորոշումն արտահայտենք, և արձանագրենք, որ իրադարձությունների նման զարգացումը չի կարող մտնել հեղափոխության պլանների ու ծրագրերի մեջ»,–ասաց Նիկոլ Փաշինյանը` նշելով, որ 2017 թվականի ընտրության օրինակով գիտեն, թե ինչպես են անցնում այդ ընտրությունները։   https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/2030252777295107/

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր