00:00:00

ԱՄՆ-ը հորդորում է Հայաստանում ապահովել իշխանության խաղաղ փոխանցումը Սահմանադրության շրջանակում

Առաջիկա օրերը պատմական պահ են ներկայացնում Հայաստանի ժողովրդի և նրա ընտրված ղեկավարների համար, քանի որ նրանք նոր կառավարություն ձևավորելու գործընթաց են սկսում: Այս մասին երեքշաբթի օրը հայտարարել է Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտի խոսնակ Հիթեր Նաուերթը: ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչությունը հորդորում է բոլոր կողմերին՝ «ներգրավվել կառուցողական կերպով, Հայաստանի Սահմանադրության օրինական շրջանակում՝ ապահովելու իշխանության խաղաղ փոխանցումը օրենքի գերիշխանությանը հավատարիմ մնալով»: «Ակնկալում ենք սերտորեն աշխատել նոր կառավարության հետ Միացյալ Նահանգների և Հայաստանի միջև ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ ոլորտներում», - ասել է Նաուերթը: «Որպես Հայաստանի բարեկամ և գործընկեր՝ ողջունում ենք հայ ժողովրդի ներգրավվումը երկխոսությունում՝ ուղղված ժողովրդավարական և խաղաղ միջոցներով իր ինքնիշխան ապագան կերտելուն», - հայտարարում է Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր