00:00:00

Շքեղ տան դռները փակել, հեռացել է Հայաստանից. «Հրապարակ»

13:18, 01 մարտ 2018 Մամուլ

«Հրապարակ» թերթը գրում է. «Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանից՝ Լիսկայից ոչ պակաս «էկզոտիկ» մարզպետի՝ Վահե Հակոբյանի պատճառով նախկին մարզպետ, նրա անվանակից Վահե Հակոբյանը հեռացել է Հայաստանից և ընտանիքով հիմնավորվել Ավստրիայում։ Փորձում է այնտեղ բիզնես-գործունեություն ծավալել: Թեև նրա մերձավորները պնդում են, որ ժամանակ անց կվերադառնա: Հիշեցնենք, որ Վ. Հակոբյանը նեղսրտած է հեռացել Հայաստանից, որովհետև հույս ուներ, որ ռեյտինգային կարգով մարզից պատգամավոր կընտրվի: Ի դեպ, նա շքեղ տուն է կառուցել Հաղթանակի զբոսայգուն հարակից թանկ թաղամասում, բայց այսօր տան դռները փակ են, ոչ ոք այնտեղ չի ապրում: Հայաստանում է ապրում և աշխատում նրա հայրը՝ Քաջարանի կոմբինատի նախկին տնօրեն Մաքսիմ Հակոբյանը, ով այժմ Ախթալայի կոմբինատի տնօրենն ու սեփականատերն է»։ Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր