00:00:00

Քաղաքապետն ու իր եղբայրը գործի են դրել փայտեր ու քարեր, կրակել են. «Հրապարակ»

13:46, 25 ապրիլ 2018 Մամուլ

«Հրապարակ» թերթը գրում է. «Կիրակի երեկոյան Արարատի Հայանիստ գյուղում, որը հայտնի է Մեյմանդար անունով, ծեծկռտուք է տեղի ունեցել՝ անհայտ անձինք ծեծել են բողոքող ցուցարարներին, որոնք ցանկացել են փակել ճանապարհը։ Անգամ կրակել են ցուցարարների ուղղությամբ։ Կա վիրավոր, որի ինքնությունը ճշտել չհաջողվեց, ասացին միայն, որ Էջմիածնի բնակիչ է։ Մեր տեղեկություններով՝ ցուցարարների վրա հարձակվողներին ղեկավարել է Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի եղբայրը՝ Գոռ Համբարձումյանը։ Նրա հետ են եղել մասիսցի Զիբիլի Գոռիկը, քաղաքապետի այլ մտերիմներ։ Հիշեցնենք, որ Գոռ Համբարձումյանի բանդան աչքի ընկավ նաև Հերացու փողոցում՝ հարձակվեցին խաղաղ ցուցարարների վրա։ Այս դեպքով, սակայն, քրգործ չի հարուցվել, քանի որ Մասիսի քաղաքապետը Վովա Գասպարյանի թիկնազորի պետի փեսան է։ Հայանիստի միջադեպի վերաբերյալ էլ, կարծես, գործ չի հարուցվել, ոստիկանության կայքում հաղորդում չկա։ Մեզ ասացին, որ Գոռ Համբարձումյանը ողջ ընթացքում իր պատժիչ խմբով շրջել է Մասիսի համայնքներով ու բռնի ուժով ցրել ցույցերը։ Ապրիլի 23-ին էլ Երևան-Երասխավան հատվածում են ծեծել ցուցարարներին։ Հայանիստի համայնքապետ Բալաբեկ Սարկիսյանը մեզ հետ զրույցում հաստատեց տեղեկությունը․ «Տուժող անձն իմ համագյուղացին չէ, աշխատում է մեր գյուղում, Էջմիածնի գրանցում ունի»։ Իսկ ովքեր են ծեծողները, չի կարող ասել, ծեծկռտուքն ու կրակոցը, նրա խոսքով, կարճ են տևել, և ինքը չի հասկացել, թե ով ով է․ «Փայտերով, մահակներով, քարերով այնպես էին հարվածում, ես ասում էի, որ այստեղի համայնքապետն եմ, դադարեցրեք, բայց ամեն ինչ իրար էր խառնվել, էդ կրակոցն էլ էնքան կարճ տևեց, իմ մեքենան էլ վնասվեց»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր