00:00:00

ԵԽԽՎ Հայաստանի պատվիրակության անդամների «արկածները»՝ Սարգսյանի հրաժարականից առաջ. «Հրապարակ»

13:26, 25 ապրիլ 2018 Մամուլ

«Հրապարակ» թերթը գրում է. «Սերժ Սարգսյանը մինչև վերջին պահը դիմադրել է` չի ցանկացել հրաժարական տալ: Ավելին՝ կիրակի հետ են կանչել գործուղումների մեկնած պատգամավորներին, որ երկուշաբթի ԱԺ-ն արտահերթ նիստ գումարի ու «ՔՊ»-ի ձերբակալված 3 պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկի։ ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամները փորձությունների են ենթարկվել․ Կարինե Աճեմյանը, Միքայել Մելքումյանը, Արմեն Ռուստամյանը, Էդմոն Մարուքյանը, Նաիրա Զոհրաբյանը, Սամվել Ֆարմանյանը և Ռուստամ Մախմուդյանը Ստրասբուրգ էին մեկնել՝ ապրիլի 22-28-ը նստաշրջանին մասնակցելու, բայց, Ստրասբուրգ հասնելով, չեն էլ հասցրել անգամ տեղավորվել հյուրանոցում, անմիջապես զանգել են, հետ կանչել նրանց։ Եվ քանի որ կարճ չվերթ չի եղել, նրանք Ստրասբուրգից Ֆրանկֆուրտ, ապա Մոսկվա-Երևան չվերթով մեծ դժվարությամբ հասել են տեղ։ Ճակատագրի հեգնանքով՝ այս օրերին Ֆրանսիայի երկաթուղին գործադուլ է անում, և պատգամավորները գնացքով Ֆրանկֆուրտ հասնելու համար ստիպված են եղել կայարանից կայարան ոտքով երկար քայլել ու հոգնած-ջարդված հասնել Հայաստան, որտեղ նրանց մի նոր տանջանք էր սպասվում։ Բայց երկուշաբթի, մինչ սպասելիս են եղել արտահերթ նիստ հրավիրելու Սերժ Սարգսյանի որոշմանը, հրապարակվել է նրա հրաժարականը։ Երևան է վերադարձել նաև ՆԱՏՕ-ի սեմինարին մեկնած Կորյուն Նահապետյանը՝ Սամվել Ալեքսանյանի քրոջ փեսան»։   Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր