00:00:00

Նոր Հայաստանում Կարենն ընդամենը հին չինովնիկ է. Արմեն Գրիգորյան

03:00, 25 ապրիլ 2018

Կարեն Կարապետյանին բացատրեք, որ ինքը որևիցե ձև չի կարող ներկայացնել ժողովրդի կամքը ու ստեղծված սպասումներին համապատասխան բարեփոխումներ անել. Քանի անգամ ասենք, որ սա ժիլետ կարելու կամ ամառային ակնոցներ պատվիրելու գործ չի. Կարենի պոեզդը գնացել ա, ինքը հնարավորություն ա ունեցել վարչապետի հայտ ներկայացնել նախկինում, նոր Հայաստանում Կարենն ընդամենը հին չինովնիկ ա: Երկրում ստեղծված նոր իրավիճակը պահանջում է նոր ընտրություններ նոր ընտրական օրենսգրքով; Չի կարելի ստեղծված իրավիճակում ռետինե խողովակի տեղ դնել ու փորձել վարչապետի հայտ ներկայացնել;
Կարենին ասեք՝ Սերժի բախտին արժանանալու հայտ մի ներկայացրու; Հանգիստ նստի տեղդ, ինչպես արել ես նախկինում և նորմալ վարքագիծ դրսևորի, ու համազգային այս համախմբածության տոնը փչացնելու հայտ մի ներկայացրու. Այս շարժումը, եթե Սերժին տուն է ուղարկել 10 օրում, ապա Կարենի հարցը շատ ավելի կարճ ժամկետում կարելի է լուծել; Սերժին ահագին հուշել ենք չի լսել, հույսով եմ Կարենը գոնե կլսի. Facebook-յան հանրագրում այս մասին գրել է «Մերժիր Սերժին» նախաձեռնության անդամ, քաղաքագետ Արմեն Գրիգորյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր