00:00:00

Մենք այնտեղ կողմնակիցներ ունենք, և նրանցից շատերը կշարունակեն իրենց աշխատանքը. Փաշինյան

02:00, 25 ապրիլ 2018

«Ո՛չ, եթե ինձ որևէ մեկն անվանի արևմտամետ, դա թյուրըմբռնում կլինի, եթե ինչ-որ մեկն ինձ ռուսամետ անվանի, դա ևս թյուրըմբռնում կլինի, միակ ճշգրիտ ձևակերպումը մեր քաղաքական կողմնորոշման՝ դա բացառապես պրոհայկականությունն է»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Նիկոլ Փաշինյանն՝ ի պատասխան հարցին, թե ինքն արևմտամետ գործիչ է, թե ոչ: Նիկոլ Փաշինյանը նաև նշեց, որ Կառավարությունում, հատկապես՝ միջին օղակներում, շատ չինովնիկներ կան, ովքեր մեծ պոտենցիալ ունեն, և իրենք այն կօգտագործեն: «Մենք այնտեղ կողմնակիցներ ունենք, և նրանցից շատերը կշարունակեն իրենց աշխատանքը: Մենք չենք պատրաստվում կադրային ջարդ իրականացնել: Հատուկ ծառայություններում, ոստիկանությունում աշխատող մարդիկ հնարավորություն կունենան շարունակել ծառայել Հայաստանի Հանրապետությանը»,- ասաց նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր