00:00:00

Եթե մենք որևէ լավ առաջարկ ստանանք, մենք կքննարկենք այն. Փաշինյան

01:11, 25 ապրիլ 2018

«Կարծում եմ՝ ամենակարևոր ու միակ պատասխանատվությունը, որ ժամանակավոր կառավարությունը պետք է ունենա,  արդար ժողովրդավար ընտրությունների անցկացումն է: Այս թավշյա հեղափոխությունը մեծ պոտենցիալ ու թիմ ունի դրան հասնելու համար: Բայց մենք կներառենք գուցե այլ գործիչների այլ ուժերից, նկատի ունեմ, օրինակ, քաղաքացիական հասարակությունից և այլն»,- այսօր միջազգային լրատվամիջոցների հետ հանդիպմանն ասաց ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար, «Քայլ արա» նախաձեռնության ղեկավար Նիկոլ Փաշինյանը: Փաշինյանն ասաց, որ այս պահին իրենք բաց են բանակցությունների համար: «Եթե մենք որևէ լավ առաջարկ ստանանք, մենք կքննարկենք այն»,- ասաց նա: Հարցին, թե վարչապետ ինչպես է դառնալու, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Ես ասացի, որ վարչապետը պետք է լինի ժողովրդի թեկնածու, դա նշանակում է, որ ՀՀԿ-ից ոչ ոք չի լինելու: Իսկ վարչապետի ընտրությունը կարվի շատ հեշտությամբ` կկազմակերպենք հրապարակում, կներկայացնենք թեկնածություն և ժողովուրդն իր ձայնով, պահվածքով կհաստատի»,- ասաց նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր