00:00:00

ՀՀԿ-ական որևէ թեկնածու չի լինի ՀՀ վարչապետ. Փաշինյան

00:59, 25 ապրիլ 2018

 ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար, «Քայլ արա» նախաձեռնության ղեկավար Նիկոլ Փաշինյանն ասում է՝ ՀՀԿ-ական որևէ թեկնածու չի լինի ՀՀ վարչապետ:  «ՀՀ-ում ՀՀԿ  ժամկետը վերջացել է, ցանկացած փորձ՝ վերակենդանացնելու այդ կուսակցությունը, ոչ մի բանի չի բերի»,- այսօր միջազգային լրագրողների հետ հանդիպմանն ասաց Փաշինյանը: Հարցին, թե պատրաստ է լինել վարչապետ, նա ասաց. «Ես արդեն ասել եմ, որ եթե ժողովուրդը դնի նման պարտականություն, ես, իհարկե, կստանձնեմ այն: Ես հասկանում եմ, որ կա շատ հավանականություն, որ այդպես էլ կլինի»,- ասաց նա: Հստակեցմանը, թե երաշխավորություն ունեցել են, որ ՀՀԿ-ն պատրաստ է հեռանալ, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Մենք ՀՀԿ-ից չունենք որևէ երաշխավորություն, մենք ունենք ավելի ուժեղ երաշխիք, և դա Հայաստանի ժողովրդի տված երաշխիքն է»,- ասաց Փաշինյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր