00:00:00

Փաստը հրապարակված է, առաջարկում եմ փորձաքննության տանել թուրքի շպիոնի ձեռագիրը և ցուցմունք վերցնել, թե ինչ հանգամանքներում է դարձել ՀՀ ԱԱԾ գործակալ. Միքայել Մինասյանը՝ Ա. Միրզոյանի հերքման վերաբերյալ

22:42, 16 հունվար 2021

Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ավելի վաղ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի ֆեյսբուքյան գրառմանը, որտեղ վերջինս հերքում է Մինասյանի հայտարարությունն առ այն, որ վերջինս Թուրքիայի հատուկ ծառայությունների գործակալ է: «Լրտես վիժվածքն ընտրեց ինքնաարդարցման ամենապրիմիտիվ տարբերակը՝ հերքել փաստերը: Փաստը հրապարակված է, առաջարկում եմ փորձաքննության տանել թուրքի շպիոնի ձեռագիրը և ցուցմունք վերցնել, թե ինչ հանգամանքներում է դարձել Հայաստանի ԱԱԾ գործակալ:
Եթե էլի փորձի տափակաբանություններ դուրս տալ, պատասխանը չի ուշանա:
Հ.Գ. ստելը ձեր մենաշնորհն է, հայրենիք ծախածների ու  թուրքի գործակալների ոհմակ»,- գրել է Միքայել Մինասյանը: Նշենք, որ ավելի վաղ Միքայել Մինասյանը ֆեյսբուքյան էջում հրապարակած «Requiem 8. Սփյուռքը և Ցեղասպանությունը» վերտառությամբ տեսանյութում հայտարարեց, որ Հայաստանի համար երկու պաշտոնյան՝ Արարատ Միրզոյանը Թուրքիայի հատուկ ծառայությունների գործակալ է և տարիներ շարունակ Թուրքիային վաճառել է Հայաստանի գաղտնիքները: Որպես իր ասածի ապացույց՝ Միքայել Մինասյանը ներկայացրեց Արարատ Միրզոյանի ձեռագիր նամակը, որը գրված էր 2007 թվականին, ընթերցելով այն՝ հայտնեց, որ այնտեղ Միրզոյանը գրել է, որ տալիս է իր համաձայնությունը աջակցել ՀՀ ԱԱԾ-ին: Ավելի ուշ Մինասյանը իր Տելեգրամյան էջում հրապարակեց Արարատ Միրզոյանի նամակը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր