00:00:00

Բնության կողմից անտեսվածների սինդրոմը․ «մասկի շոու`» դժբախտների կյանքի եզակի նպատակը

21:48, 07 հուլիս 2026 Քաղաքականություն

Բնական հարց է առաջանում․ Քննչական կոմիտեի՝ Գագիկ Ծառուկյանի տան խուզարկության շոուի ռեժիսորը հոգեբանորեն առո՞ղջ է․ ենթադրվում է՝ Ծառուկյանը չէր մերժի նրան օգնություն ցուցաբերել իր իսկ ցանկացած երկրում, ցանկացած մասնագետների աջակցությամբ, միայն թե բուժվեր, չնայած  բնության թերությունը ոչ մի մասնագետ ունակ չի կարգավորել։

Այս տեսանյութից հաճույք ստացողներին ի ստե առողջություն պետք է մաղթել, նրանք վտանգ են իրենց տան անդամների (եթե այդպիսիք կան), շրջական միջավայրի ու հայ հասարակության համար։

Պետք է առողջություն մաղթել հավանողներին ևս, ոմանց նաև բարի համբավ պետք է մաղթել, ու հաստ պատեր այն վայրում, որտեղ աշխատում են, որպեսզի համբավը բնորոշող աղաղակներն այդ պատերը չծակեն։

Այս մասկի շոուի ողջ անձնակամզին ու բեմարդրող ռեժիսորին, հավաքողին, տարածողին, հավանողին, ընդառաջողին, սառնասրտորեն նայողին  կյանքում երբեք ոչ ոք չի սիրել, նրանց մարդու տեղ չեն դրել, հաշվի չեն նստել, նրանք չեն կայացել, նրանք երբեք իրենց տանը ավագի, մոր, քրոջ, եղբոր, հարազատի ներկայություն չեն  զգացել, երբեք կնոջ ներկայություն չեն զգացել, երբեք իրենց գնահատված չեն զգացել, երբեք որևէ մեկը նրանց ծնունդով չի ուրախացել, որևէ մեկը մանուկ հասակում նրանց չի փարվել ու չի համբուրել, ոչ ոք շնորհակալ չէ նրանց ներկայության համար։ Իսկ այս ամենն Աստծո ամենադաժան պատիժն է։

Սա տառապող մարդկանց շոու է, կյանքում ոչինչ չունեցողի, վստահաբար Գագիկ Ծառուկյանը ձեր նմաններին է տեսել ու անցել առաջ, բայց ձեր հոգեկան անբավականությունը կյանքում երբեք, ու որևէ դրվագով չի բավարարվել, դուք երբեք ձեզ մարդ չեք զգացել ու չեք զգալու, դուք ցմահ տառապելու եք չկայացածի սինդրոմով, որովհետև այն ինչ անում եք դուք, բնությունը նորմալ մարդու համար չի  նախատեսել։

 Մտահոգող է՝ այդ մարդու կամ մարդկանց հոգեվիճակը, որոնք կյանքի իմաստը մասկի շուուներն են․ մտնել հայ մարդու տուն, ընտանիքի կին անդամների ներկայությամբ զրո դիմադրություն ցույց տվող մարդուն ինչ-որ տղաներով գցել գետնին, տղաներ, որ ի՞նչ ստանաք դրա դիմաց, երեք գրո՞շ, իմաստը։ Ձեր չկայացածությունը հագեցնելու ուժ տիեզերքը չունի։ Ափսոս։ Բնությունը դաժան է ձեր նկատմամբ․ դուք ձեր  դատարկությունը երբեք չեք հաղթահարելու, երբեք չեք ամբողջանալու։ Դուք ցմահ դատապարտված եք դժգոհ մնալու, որովհետև երջանկանալու համար չունեք ձեր սեփական ձեռքբերումը, ձեր սեփական արժանիքը, ձեր սեփական հաղթանակը։ Դուք անընդհատ փորձելու եք ուրիշների դեմ քարշ գալ ձեր ներսի դատարկությունը լցնելու համար, բայց այն երբեք չի լցվելու։ Դա ձեր ամենամեծ և չհաղթահարվող ողբերգությունն է, շարունակեք հաջողակների շվաքի տակ որոնել ձեր թվացյալ ու երբևէ չունենացած երջանկությունը։

Ստացա՞ք ձեր կադրը, հրճվեք դե․․․, որովհետև ձեր նմաններին հրճվեցնող մեկ այլ բան ճակատագիրը չի նախատեսել․․․․․․․․․․

 

Նյութի աղբյուրը

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր