00:00:00

Գագիկ Ծառուկյանին կտեղափոխեն «Կենտրոն» ՔԿՀ․ փաստաբան

20:07, 07 հուլիս 2026 Քաղաքականություն

 

 

Մեզ համար անակնկալ չէր, այն պահից, երբ այս ապօրինությունները սկսել են, մենք հասկացել էինք՝ այս գործողությունը լինելու է, որովհետև սա հրապարակային հանձնարարականի արդյունք է, այս մասին լրագրողներին ասել է փաստաբան Երեմ Սարգսյանը՝ խոսելով Գագիկ Ծառուկյանի կալանավորման մասին։

«Դատարանը նաև հաստատեց ձերբակալության իրավաչափությունն այն դեպքում, երբ այդ մասով դատարանում մի բառ անգամ քննարկում չի եղել։ Ո՛չ դատարանն է հարցրել, ո՛չ կողմերն են կարծիք հայտնել, այսինքն՝ կարծես որոշումը գրված-պատրաստ լիներ, պետք էր ստանդարտ ձևակերպումները տալ, ձևական կողմն ապահովել»,-Գագիկ Ծառուկյանի կալանավորման որոշումից հետո ասել է Սարգսյանը։

Փաստաբանները նաև հայտնել են, որ Գագիկ Ծառուկյանին կտեղափոխեն «Կենտրոն» ՔԿՀ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր