Irakanum.am-ն արդեն տեղեկացրել էր, որ «Ուժեղ Հայաստան»-ը կվերցնի պատգամավորական մանդատները։ Այս մասին տեսաուղերձում հայտնել էր Նարեկ Կարապետյանը։ Մեր ունեցած հավաստի տեղեկություններով պատգամավորական մանդատները կվերցնեն նաև «Հայաստան դաշինքի»-ում։ Միաժամանակ տեղեկացնենք, որ մանդատից կհրաժարվի դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը, իսկ մյուսները կվերցնեն մանդատները՝ գնալով խորհրդարան։ Ինչ վերաբերում է դաշինքի ներկայացուցիչ Աղվան Վարդանյանին, ով նախընտրական շրջանում իր հարցազրույցներից մեկում վստահեցրել էր, թե եթե Նիկոլ Փաշինյանը կրկին վարչապետ ընտրվի, ապա ինքը որպես ընդդիմադիր պատգամավոր մանդատից կհրաժարվի, ապա Վարդանյանը ևս կվերցնի մանդատը։
«Հայաստան դաշինքի» պատգամավոր Ագնեսա Խամոյանը Irakanum.am-ի հետ զրույցում ասաց, որ դաշինքն օրվա ընթացքում հանդես կգա հայտարարությամբ։ Այլ մանրամասներ չասաց, առաջարկելով սպասել և հետևել դաշինքի պաշտոնական հայտարարությանը։
Irakanum.am