Դիլիջանի ջրամատակարարումը դադարեցվել է քաղաքացիների անվտանգությունն ապահովելու նպատակով, հայտարարել են «Վեոլիա ջուր» ընկերությունից։
«Քանի որ քաղաքի ջրամատակարարումն իրականացվում է գետային մակերևութային ջրերից, իսկ «Վեոլիա ջուր» ընկերության ջրի մաքրման կայանները տեխնիկապես նախատեսված չեն նման բարձր պղտորությամբ ջրի մաքրման համար, սպառողների անվտանգությունն ապահովելու նպատակով ժամանակավորապես դադարեցվել է Դիլիջանի ջրամատակարարումը»,- նշված է ընկերության տարածած հաղորդագրության մեջ։