00:00:00

Իրանի խորհրդարանի խոսնակն ԱՄՆ-ին կոչ է արել պատերազմից հետո «ընդունել նոր իրողությունները»

23:58, 03 հուլիս 2026 Աշխարհ

Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը հայտարարել է, որ ԱՄՆ-ը պետք է ընդունի փոփոխված իրավիճակը Իսրայելի և Միացյալ Նահանգների սանձազերծած՝ Իրանի դեմ պատերազմից հետո։

Ուզբեկստանի խորհրդարանի խոսնակի հետ հանդիպման ժամանակ Ղալիբաֆը նշել է, որ «պայմանները փոխվել են անցյալի համեմատ», իսկ պատերազմից հետո տեղի ունեցած իրադարձությունները ստիպել են Վաշինգտոնին հաշվի նստել գոյություն ունեցող իրողությունների հետ։

Ղալիբաֆի բնորոշմամբ՝ նոր պայմաններում հնարավորություններ են ստեղծվում առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման, ինչպես նաև Իրանի դեմ պատժամիջոցների չեղարկման համար նախադրյալների ձևավորման համար։

Իրանի խորհրդարանի խոսնակը հայտարարել է նաև, որ Պարսից ծոցի և Հորմուզի նեղուցի ջրային տարածքի Իրանի և Օմանի համատեղ կառավարումը, ինչպես նաև տարածաշրջանում, իր արտահայտությամբ, «ամերիկյան միջամտության» կրճատումն ավելի նպաստավոր պայմաններ կստեղծեն տարանցիկ համագործակցության զարգացման համար։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր