00:00:00

Հայաստանը մարդասեր հերոսների հանդիպման վայրն է դառնում. Ռուբեն Վարդանյանը՝ «Ավրորա-2018»-ի մասին

23:43, 24 ապրիլ 2018

«Ավրորա» մարդասիրական մրցանակի եռօրյա միջոցառումների շրջանակներում կներկայացվի նաև առաջին երկու տարվա մրցանակակիրների կատարած աշխատանքը: «Կներկայացվի, թե ինչպես են կազմակերպությունները 14 երկրում իրենց ստացած գումարներն ուղղել մարդկանց կրթության, բժշկական ծառայությունների մատուցման ապահովմանը»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը: Բարերարի խոսքով՝ Հայաստանում մրցանակի շնորհումը լավ առիթ է աշխարհի տարբեր ծայրերում հերոսական աշխատանք կատարող մարդկանց հանդիպման, ծանոթության և հետագա շփումների համար: Նրա խոսքով՝ սպասվում են հյուրեր աշխարհի տարբեր անկյուններից, ինչը կարևոր քայլ է Հայաստանը ճանաչելի դարձնելու ոչ միայն որպես առաջին քրիստոնյա երկիր կամ ցեղասպանություն վերապրած ազգ, այլև մարդասիրության կենտրոն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր