00:00:00

Եթե կիմանաք, ով է նրան հարթակ տվել, ինձ էլ տեղյակ պահեք. Ռոբերտ Աբաջյանի եղբայր

22:10, 24 ապրիլ 2018

Հանրապետության հրապարակում երեկ ելույթ ունեցավ մի տարեց տղամարդ, ով ասաց, թե ինքը ապրիլյան պատերազմի հերոս Ռոբերտ Աբաջյանի  պապիկն է: Նա պատմեց երազ, որտեղ Ռոբերտը եկել էր այցելության, ողջույններ էր փոխանցել: Այսօր, սակայն, պարզվեց, որ ելույթ ունեցողը ինքնակոչ է եղել: Այս մասին հայտնել է Աբաջյանի իսկական պապիկը: Irakanum.am-ի հետ զրույցում Գևորգ Աբաջյանը նշեց, որ շատ է հուզվել, որ իր փոխարեն ելույթ են ունեցել: «Շատ վատ եմ վերաբերվում սրան» ,-ասաց նա: Նկատենք, որ մարդն արտաքնապես շատ նման է Գևորգ Աբաջյանին: Ռոբերտի եղբայրը՝ Ռուբենը ևս հերքել է, որ ելույթ ունեցողն իրենց ազգականն է, ապա հավելել. «Եթե կիմանաք, ով է նրան հարթակ տվել, ինձ էլ տեղյակ պահեք»: Հիշեցնենք, որ ցուցաբերած բացառիկ քաջության ու արիության համար 2016 թվականի մայիսի 8-ին Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով Ռոբերտ Աբաջյանը հետմահու պարգևատրվեց «Արցախի հերոս» բարձրագույն կոչմամբ ու «Ոսկե արծիվ» շքանշանով։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր