00:00:00

Գերենալ Մանվելը լքեց «խորտակվող նավը» (տեսանյութ)

22:04, 24 ապրիլ 2018

Սերժ Սարգսյանի՝ երեկվա հրաժարականից հետո ՀՀԿ խմբակցության  մի շարք պատգամավորներ այսօր ըստ էության բացահայտ հրաժարվեցին Սարգսյանի զինվորը լինելուց, եւ ուրացան իրենց անփոխարինելի առաջնորդին: Այդ շարքին է դասվում ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանը: Ծիծեռնակաբերդի բարձրունքում Գրիգորյանը լրագրողների հետ զրույցում առանձնակի ոգեւորությամբ  շեշտել ու հիշեցրել է, որ ինքը ՀՀԿ-ական անդամատոմս չունի, որ չի կրում Սերժ Սարգսյանի կուսակցության կրծքանշանը, եւ որպես ԵԿՄ վարչության նախագահ է մասնակցել ընտրություններին եւ դարձել պատգամավոր: Հասարակությունը դժվար թե հիշի Մանվել Գրիգորյանի մեկ այլ հարցազրույց, որտեղ նա կակնարկեր իր կուսակցական չլինելու մասին, բացի այդ ինքը Մանվել Գրիգորյանն էր պնդում, թե եթե ոչ Սերժ Սարգսյանն, ապա էլ ո՞վ պետք է լինի Հայաստանի վարչապետը: «Եթե որևէ մեկը մտածում է, որ իրենից ավելի շատ գիտակից, խելացի, հայ ազգին ժողովրդավարություն ցանկացող մարդ կա, շփոթվում եք, ինքը միշտ նվիրված է եղել էս երկրին, պետությանը»։ Սա Մանվել Գրիգորյանի՝ մարտի 5-ին լրագրողների հետ զրույցից մեկ հատված էր: Այսօր արդեն, երբ Սերժ Սարգսյանը այլեւս երկրի առաջին դեմքը չէ, Գրիգորյանը հայտարարում է. «Փառք աստծո, Նիկոլը լեզու ունի, բերան էլ ունի, թիմ էլ ունի, կարում ա խոսա, կարում ա ժողովրդին հանի էլ, էդ ով ումն ա ջարդում, եթե մարդիկ կան մեղավոր են կամ հարկ ու տուրք չեն տվել, թող պահանջեն, բերեն տան: Հետո ոչ մեկին չի կարելի տենց անել, թող դնեն օրենքով ով ինչ արել ա սաղ… թող ամենքն իրա գործն անի, միլիցան էլ իրա գործն անի»: Գեներալ Մանվել, որը 2015-ի փետրվարին ՀՀԿ նիստում «չագուճը» տալիս էր Սերժ Սարգսյանի ձեռքը ընդդեմ Գագիկ Ծառուկյանի, Ծիծեռնակաբերդում հայտարարում է, որ ինքը երկրապահ է եւ ընդամենը այդ քվոտայով է ՀՀԿ խմբակցությունում: ՀՀԿ-ում տիրող ներկայիս իրավիճակը նախանձելի չէ: Սերժ Սարգսյանի կուսակցությունում եւ խորհրդարանական խմբակցությունում տիրող քաոսային իրավիճակը նման է խորտակվող նավի: Բոլորին  է հայտնի, թե ովքեր են սովորության համաձայն առաջինը լքում խորտակվող նավը: Irakanum.am https://www.youtube.com/watch?v=qmosKJkixDs Տեսանյութը՝ Lragir.am-ի

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր