00:00:00

57 միլիոն դրամի եկամուտ՝ Լևոն Մկրտչյանի «գրպանում». «Փաստ»

13:26, 24 ապրիլ 2018 Մամուլ

«Փաստ» թերթը գրում է. «Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ 2017 թ. տարեկան հայտարարագիրը։ Նախարարն ունեցել է փոխառություններ, որոնք կազմել են 60 հազար 708, 30 հազար և 10 հազար 663 եվրո, 45 հազար ԱՄՆ դոլար ու 165 հազար ռուսական ռուբլի։ Հայտարարագրից տեղեկանում ենք, որ Մկրտչյանի դրամական միջոցները նախորդ տարի էականորեն ավելացել են։ Եթե տարեսկզբին նա ունեցել է 7 միլիոն դրամ, 20 հազար դոլար և 45 հազար եվրո, ապա արդեն տարեվերջին՝ 12 միլիոն 550 հազար դրամ, 30 հազար դոլար ու 67 հազար եվրո։ Տարեկան եկամուտները կազմել են ավելի քան 57 միլիոն դրամ։ Դրանք ստացվել են 8 միլիոն 11 հազար դրամ աշխատավարձից, 49 միլիոն 50 հազար դրամ շահաբաժնից և 623 հազար դրամ ու 2629 ռուբլի տրված փոխառությունների դիմաց ստացված տոկոսից»:   Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր