00:00:00

Շուշիում թշնամու անօդաչուից սպանված մի քանի տասնյակ ոստիկանների մահվան ողբերգական հանգամանքների մասին փաստեր․ 18 + (լուսանկար)

00:34, 25 դեկտեմբեր 2020

18 + ԼՈւՍԱՆԿԱՐ. Mediaport-ը շարունակում է հրապարակել Շուշիում թշնամու անօդաչուից սպանված մի քանի տասնյակ ոստիկանների մահվան ողբերգական հանգամանքների մասին փաստեր։ Հոկտեմբերի 4-ին սպանված ոստիկանները եղել են Լոռու, Տավուշի և Շիրակի մարզերից։ Նրանք Արցախ են տարվել խաբեությամբ, տեղյակ չլինելով, որ պետք է գնան առաջնագիծ։ Շուշի հասնելուց ժամեր անց, երբ ոստիկանության ծառայողներին տեղեկացրել են, որ Ստեփանակերտում կամավորական աշխատանք կատարելու փոխարեն պետք է մեկնեն առաջնագիծ, մեծ վեժ է սկսվել որի ընթացքում ոստիկանները հայտնել են, որ իրենք առաջնագիծ մեկնելու հանաձայնություն չեն տվել։ Միջադեպի մասին զեկուցվել է Նիկոլ Փաշինյանին, որը հրահագնել է ոստիկաններին դուրս չթողնեն Արցախից և նրանց հետ բացատրական աշխատանքներ տանելուց հետո ուղարկել Ջեբրայիլ։ Նույն օրը երեկոյան, թշնամին տեղյակ լինելով շարժի մասին՝ հարվածել է Շուշիի մշակույթի կենտրոնին, որտեղ կենտրոնացած են եղել հարյուրից ավելի ոստիկանները, որոնց մի մասը տեղում զոհվել է։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր