00:00:00

Մեծ Բրիտանիայի վարչապետի կատուն աղավնի է բռնել լրագրողների աչքի առաջ

21:55, 24 դեկտեմբեր 2020 Աշխարհ

Մեծ Բրիտանիայի վարչապետի կատուն՝ Լարին, որը վարչապետի նստավայրում՝ Դաունինգ սթրիթում գլխավոր մուկ բռնողն է, աղավնի է բռնել լրագրողների աչքի առաջ: Թռչունը հաջողացրել է դուրս պրծնել գիշատչի թաթերից: Այդ մասին վկայում են թվիթթերում լրագրողներից մեկի կողմից հրապարակված կադրերը, հաղորդում է ՌԻԱ նովոստին: Լրագրողները, որոնք սպասելիս են եղել բրեքզիթի հարցով առեւտրային գործարքի մասին հայտարարությանը, Լարիի որսի վկա են դարձել: Սպասելով, թե երբ է թռչունը կորցնում զգոնությունը կեր որոնելիս, կատուն ակնթարթային հարձակման է անցել: Բարեբախտաբար, աղավնին դուր է պրծել կատվի թաթերից:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր