00:00:00

Գորգիսյանը պահանջում է, որ վարչապետը պարզաբանումներ ներկայացնի կառավարության նիստում արված հայտարարության վերաբերյալ

19:30, 24 դեկտեմբեր 2020

ԼՀԿ պատգամավոր Գեւորգ Գորգիսյանը պահանջում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարզաբանումներ ներկայացնի կառավարության նիստում արված այսօրվա հայտարարության վերաբերյալ։ «Կառավարության դեկտեմբերի 24-ի նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով Սյունիքի մարզում տեղի ունեցող սահմանային կետերի տեղորոշման աշխատանքներին, նշել է. «Այնտեղ երկու բնակավայր ունենք, որոնց հետ կապված կարող են ծագել որոշակի հարցեր: Խոսքը վերաբերում է Որոտան բնակավայրին ու Շուռնուխին: Այնտեղ կան որոշակի սահմանային հարցեր, որոնց շուրջ ամենօրյա աշխատանք է տեղի ունենում: Այդ հարցերը կարող են որոշակի ցավոտ իրավիճակների բերել»: Այս հայտարարությունից հետո վարչապետը պետք է անհապաղ ներկայանա ԱԺ Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողով, կամ ԱԺ խորհուրդ կամ հրավիրի ԱԽ ընդլայնված նիստ՝ պարզաբանելու՝ ինչ ցավոտ իրավիճակների մասին է խոսքը»,- Գեւորգ Գորգիսյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր