00:00:00

ԼՂ կարգավիճակի հարցը լրացուցիչ բանակցություններ է պահանջում. ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ

16:38, 24 դեկտեմբեր 2020

Ռուսաստանի Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի խոսքով՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը լրացուցիչ բանակցություններ է պահանջում: Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այդ մասին Մատվիենկոն հայտարարել է մամուլի ասուլիսին: «Ռուսաստանն ակնկալում է, որ այդ հարցում Ֆրանսիայի և ԱՄՆ նախագահները ջանքեր կգործադրեն: Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը փակագծերում է, այն լրացուցիչ բանակցություններ է պահանջում։ Մենք, անշուշտ, ակնկալում ենք, որ ջանքեր կգործադրեն ԵԱՀԿ-ն, Ֆրանսիայի նախագահը, ԱՄՆ-ը և այլ պետություններ, որոնք ներգրավված են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում։ Դեռ շատ բարդ աշխատանք է սպասվում»,- ասել է Մատվիենկոն։ Նրա խոսքով` Ռուսաստանի խաղաղապահներն այսօր ընկալվում են և մեկ, և մյուս կողմից, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի բնակիչների կողմից որպես եղբայրական ժողովրդի ջանք՝ աջակցելու այդ հակամարտության վերջնական կարգավորմանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր